Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն Հիլի

Մեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ 2023 թվականի հունիսին ավարտված 12 ամսվա ընթացքում գրանցվել է 906 հազար մարդու պատմական ռեկորդ։

«Ճշմարտությունն այն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, իսկ նախորդ կառավարությունը անցյալ տարի ապաստանի համակարգը թողել է քաոսի մեջ, իսկ երկիրը՝ ներգաղթի ռեկորդային մակարդակներով»,-ասել է նախարարը։

Շաբաթ օրը հարյուրավոր միգրանտներ հատել են Լա Մանշը։

Leave a Comment