Թուրքիա-Իրան հարաբերությունները տարածաշրջանային կայունության հիմքն են. Էրդողանը՝ Փեզեշկիանին


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Տնտեսական համագործակցության ութ երկրների (D-8) 11-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշկիանը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ բնույթի հարցեր:

Էրդողանը նշել է, որ Թուրքիա Իրան հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թուրքիան և Իրանը հնարավորություն ունեն առևտրաշրջանառությունը հասցել 30 մլրդ դոլարի։

Անդրադառնալով Սիրիայում վերջին իրադարձություններին՝ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

214 դիտում



Source link

Leave a Comment