Բրիտանական լրտեսական կապերով վարձկանին դատապարտել են Ռուսաստանում


Աշխարհ


Ռուսաստանի դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել բրիտանացի վարձկան Գարի Բոնինիին, որը կապված էր եվրոպական հետախուզական ծառայությունների հետ։ Նա մեղավոր է ճանաչվել զինված հակամարտությանը վարձկանությամբ մասնակցելու համար։

Ըստ քննիչների՝ Բոնինին 2022 թվականին ժամանել է Ուկրաինա, մասնակցել է մարտերին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների և ռուսական ուժերի դեմ։ Նա պատրաստություն է անցել, ստացել է զենք, ռազմամթերք և ֆինանսական վարձատրություն։

 

Նշվում է, որ Բոնինին նախկինում եղել է բրիտանական զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման դիպուկահար, մասնակցել է ռազմական գործողությունների Աֆրիկայում և Աֆղանստանում, աջակցել է եվրոպական հետախուզական ծառայություններին և իրականացրել օպերացիաներ՝ հաճախ փոքր խմբերով կամ միայնակ , հայտնում է Лента.ру-ն։



Leave a Comment