Ադրբեջանում դադարեցրել են ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում է տեղական «Telegraf» պարբերականը:
Նշվում է, որ հանդիսատեսին համապատասխան ծանուցումներ են ուղարկվել։
Պարբերականը պնդում է, որ հեռուստաալիքն Ադրբեջանում հեռարձակման իրավունք չի ունեցել։