Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է կանգ առնել և ազգովի որոշել. Մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ցանկանում առհասարակ։ Չարժե մինչև վերջ խայտառակվել ու մեր դեմքը կորցնել։ Ամեն դեպքում, պետք է հիշենք, որ մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք, գալիս ենք անհիշելի ժամանակներից, պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ հաղթահարելով՝ հասել ենք մեր օրեր։ Դա նշանակում է, որ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք հարատևելու։ Չի կարելի՝ առօրեական խնդիրների, փողի, պաշտոնի և իշխանության համար ամեն ինչ վարկաբեկել, վատաբանել, ավիրել։