Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս:
Ինչպես հայտնել են ԲԿ-ից, ըստ տուժածների`թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):
Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը`բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
265 դիտում