ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն. «Փաստ»



Հասարակություն


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Դանիա՝ Սահմանադրության և Հոր օր, Ղազախստան և Ռուսաստան՝ Բնապահպանի օր, Սեյշելյան կղզիներ՝ Ազատության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1896- Վանում թուրքերը մի քանի անգամ փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1818-ծնվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը:

1858-ծնվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը:

1907– ծնվել է նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը:

1921- Կավբյուրոյի նիստը չեղյալ է համարել նախկին որոշումը, և Լեռնային Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին հետևյալ հիմնավորումով. «Ելնելով հայերի և մահմեդականների ազգային հաշտեցման անհրաժեշտությունից»:

1926-ծնվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

1937-ծնվել է դերասան Գուժ Մանուկյանը:

1961-ծնվել է ռուսաստանցի հայազգի բանաստեղծ Կարեն Կավալերյանը:

1968– վախճանվել է հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը։

1977-վախճանվել է քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը:

2006-Թուրինում շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 150 երկրի շարքում հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն:

2008-Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանում հիմնել է «Սիվիլիթաս» հիմնադրամը:

2012-կատաղի բախումներ են տեղի ունեցել հայ – ադրբեջանական սահմանագծի հյուսիսային հատվածում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում ադրբեջանցիները զոհեր են տվել:

2013- Հռոմի պապ Ֆրացիսկոսը հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը, ըստ որի, «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է»:

2015-«Օրինաց երկիրը» հայտարարել է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին:

2017-Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղի բնակիչներ կեսօրից փակել են ՎարդենիսՄարտունի ավտոճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ:

2020-տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ, որտեղ հայտարարվել է, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխել, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են:

2024– Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթով ժամանել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնք, որտեղ անցկացվել է հանրահավաք:

ԱՇԽԱՐՀ

754-գերմանացի անհավատների ամբոխը սպանել է քրիստոնեության անգլիացի քարոզիչ Բոնիֆացիին, որը ներկայում ամենահարգված սրբերից մեկն է համարվում:

1706-Մոսկվայում բացվել է զինվորական հոսպիտալ, ներկայում դա Բուրդենկոյի անվան գլխավոր կլինիկական հոսպիտալն է:

1783– Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ են բարձրացել օդով լցված առաջին թռչող սարքով, որը նրանց անունով ստացել է «Մոնգոլֆիեր» անվանումը։

1798-ծնվել է կոմպոզիտոր և գեներալ Ալեքսեյ Լվովը՝ «Աստվա՛ծ, պահպանիր ցարին» ռուսական հիմնի հեղինակը:

1862– Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։

1873-Անգլիայի ճնշման տակ փակվել է աշխարհի ամենամեծ՝ Զանզիբարի ստրուկների շուկան:

1898– ծնվել է իսպանացի մեծագույն գրողներից մեկը՝ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։

1910-վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող Օ. Հենրին:

1912-Կուբայում ափ է իջել ամերիկյան ծովային դեսանտը:

1940-ԱՄՆ-ում ցուցադրվել են սինթետիկ ռետինից պատրաստված առաջին անվադողերը:

1945-Բեռլինը բաժանվել է օկուպացիոն գոտիների:

1967– Մերձավոր Արևելքում սկսվել է արաբա-իսրայելական Վեցօրյա պատերազմը։

1975-8 տարվա դադարից հետո բացվել է Սուեզի ջրանցքը:

1977-վաճառքում է հայտնվել առաջին անհատական համակարգիչը՝ Apple-2-ը:

1981-ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում առաջին անգամ հայտնաբերվել և նկարագրվել է ՄԻԱՎ վիրուսը:

1983-Ուլ յանովսկում «Ալեքսանդր Սուվորով» շոգենավի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ:

2000-նկատվել է Եվրոպայի ամենախոշոր Էթնա հրաբխի ակտիվացում:

2004-վախճանվել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

2006-Սերբիան հայտարարել է իր անկախությունը, Սերբիա-Չեռնոգորիա պետական կազմավորումը վերջնականորեն լիկվիդացվել է:

2016-Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 7 քաղաքացի, 38-ը վիրավորվել են, ոչնչացվել է 13 ահաբեկիչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Leave a Comment