Մոսկվայի մերձակայքում պայթել է ռազմատրանսպորտային Ան-72 ինքնաթիռը


Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օստաֆևո օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Պայթել է ՌԴ-ին պատկանող Ան-72 ռազմատրանսպորտային ինքնաթիռի գլխավոր էլեկտրակայանը։

Այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը (GUR):

Հետախուզության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 12-ին։

«Ռուսական ինքնաթիռի գնահատված արժեքը կազմում է մոտ 4,5 միլիոն դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1208 դիտում



Source link

Leave a Comment