Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը. Փաշինյանն աստվածաշնչյան մեջբերում է արել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստվածաշնչից մեջբերում է արել՝ հատվածը ներկայացնելոց սոցցանցի իր էջերում:

«3 – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

4 – Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:

5 – Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:

6 – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:

7 – Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:

8 – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

9 – Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:

10 – Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

11 – Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն:

12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:

Մատթ․ 5․ 3-12»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

183 դիտում

Leave a Comment