Կատալիզատորը հանում են և թունավորում բոլորիս. Ավինյան


2025 թվականի մայիս ամսվա օդի որակի վերաբերյալ տվյալները քաղաքապետին զեկուցելուց հետո Ավինյանը հետաքրքրվեց․

«Ծրագրից դուրս է մնացել տեխզննման կայանների ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ բոլոր տեսակի վնասակար արտանետումների չափման հատվածը և ինչո՞ւ»։

Քաղաքապետին զեկուցեցին, որ դա պետք է բխի Կառավարության ծրագրից, ոչ միայն  տեղայնացված լինի Երևան քաղաքում։

Այդ համատեքստում Ավինյանը հանձնարարեց խնդիրը լուծել Երևանի մասով։

«Իրապես զարմանալի է, անկեղծ ասած։ Չգիտեմ՝ ինչ հիմնավորում և բացատրություն կա դրան, որ, օրինակ, մարդը որոշում է, որ պետք է իր ավտոմեքենայի կատալիզատորը հանի և թունավորի բոլորին։ Չգիտեմ, երևի խնայողություն է դրանով լինում, բայց մարդը չի հասկանում, որ այդ իր հանած կատալիզատորը ամբողջ շրջակա միջավայրը թունավորում է։ Նորմա՞լ է։ Ենթադրում եմ՝ նորմալ չէ։ Այնպես չէ՝ դա մեր ազգային արժեքն է, որ պետք է այդ ավտոմեքենան թույնի բոլորիս»,- ասել է քաղաքապետը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

137 դիտում

Leave a Comment