
«Ռուսաստանը պատրաստ է կյանքի կոչել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը մշտապես կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուկրաինացիների մասին նույնն ասել ես չեմ կարող», – հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Պեսկովն այս խնդրին անդրադարձել է՝ մեկնաբանելով ռազմական գործողությունների ընթացքում զոհված ուկրաինացի զինվորականների դիերի՝ Կիևին փոխանցման առաջին փուլի տապալումը։ Այն պետք է մեկնարկեր շաբաթ օրը, սական վերջին պահին հետաձգվեց Ուկրաինայի իշխանությունների նախաձեռնությամբ։