Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է




 

Հայկական ժամանակ. Քրեական վարույթի շրջանակներում այսօր հարցաքննվել է ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրած վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը:


 


Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Քննչական կոմիտեից:


 


Սամվել Շահրամանյանն ավելի վաղ հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: 


 


Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում:


 


Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:


 


 



Leave a Comment