«Հայաստան» դաշինքն արձանագրել է, որ կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները՝ ԱԺ-ում իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար, Armenia Today-ին հայտնեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում ենք իր պատրաստակամությունը՝ ապահովել Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»,- նշեց Օհանյանը։
Ըստ պատգամավորի՝ ստեղծված հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերների հետ պատրաստ են հավելյալ քննարկման:
Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ:
