
Որոշակի պահի ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան՝ Ռուսաստանը գործողությունների ազատության իրավունք կվերապահի իրեն՝ միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու հարցում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսպես թե այնպես, Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և մեր սահմաններին շատ մոտ գտնվող ՆԱՏՕ-ի նոր անդամների՝ մեզ քաջ հայտնի երկրների կողմից զավթողական և ագրեսիվ գործողություններին։ Եվ, իհարկե, որոշակի պահի, երբ ոչինչ չի սահմանափակի մեր գործողությունները, մենք այդ գործողությունների ազատության իրավունքը կվերապահենք մեզ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կտեղակայի իր հրթիռներն աշխարհի՝ անվտանգության տեսանկյունից ամենախոցելի շրջաններում՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման արգելքի ավարտից հետո։