Իսրայելն առգրավել է Գազա ուղևորվող նավը, որում եղել է Գրետա Թունբերգը

Իսրայելական ուժերը կանխել են մարդասիրական օգնություն տեղափոխող «Մադլեն» նավի ուղևորությունը Գազա, որում եղել է կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նավում 12 ուղևոր է եղել։ Թունբերգը նախապես ձայնագրել է տեսանյութ՝ կոչ անելով շվեդական կառավարությանը միջամտել և ազատել իրենց։ Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել են նավը Միջերկրական ծովի միջազգային ջրերում՝ հայտարարելով, որ այն փորձել է խախտել Գազայի շրջափակման կանոնները։ Ըստ իսրայելական աղբյուրների՝ գործողությունն իրականացվել է առանց բռնության։ Բոլոր ուղևորները ձերբակալվել են և տեղափոխվել Իսրայելի նավահանգիստ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ այս գործողությունն անհրաժեշտ էր՝ կանխելու Գազա զենքերի մատակարարումը։ Գազայի ազատության նավատորմը (Gaza Freedom Flotilla Coalition) դատապարտել է Իսրայելի գործողությունը, այն անվանելով […]

Leave a Comment