Միրզոյանը Նիսում հանդիպել է Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ

Քաղաքականություն

09.06.2025 | 15:27

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Նիսում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ․

«Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում 2026 թվականին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։

 

Leave a Comment