Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։

Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։

Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկակոկոնները, տեղ-տեղ ծաղկել են, խաղողի վազի ծաղկումն ավարտվել է, դիտվել է առվույտի ցողունի աճ առաջին խոտհունձից հետո։

Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլը ծաղկել է։

Leave a Comment