«Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունը՝ իմփիչմենթի գործընթացի համար․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքականություն

09.06.2025 | 15:16

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։

««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը:

 

Leave a Comment