Հայաստան է այցելել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Ճանաչողական այցով հունիսի 9-13-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

ԶՈՒ ԳՇ պետը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Leave a Comment