Կալիֆոռնիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 80 ցուցարար


Միջազգային


Կալիֆոռնիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։

Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանապետ Ջիմ Մաք Դոնելին։

«Կիրակի օրը Լոս Անջելեսի կենտրոնում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 27 մարդ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նրանցից 17-ը ձերբակալվել են Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկության աշխատակիցների կողմից՝ 101 մայրուղուց ցուցարարներին հեռացնելիս, իսկ ևս տասը մարդ ձերբակալվել է Լոս Անջելեսի ոստիկանության կողմից քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների ժամանակ։

Բացի այդ, ոստիկանության կողմից ճշտված նյութերի համաձայն, նախորդ օրը Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է մոտ 60 ցուցարար, այդ թվում՝ անչափահասներ։


Leave a Comment