«Ոչնչացնելով հայ ժողովրդի գոյութենական հիմնասյուները՝ հասել են միջնաբերդին»․ Վահե Սարգսյան

«Ոչնչացնելով հայ ժողովրդի գոյութենական հիմնասյուները՝ հասել են միջնաբերդին»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Վրաստանում վերջին շրջանում քայքայիչ ուժերը ձախողվեցին, և իշխանություններին հաջողվեց փրկել ՀԿ-պետության վերածված երկրի պետականության նավն ու սկսել երկրի բարոյական, ազգային ավանդույթների, արժեքաբանության խախտված համակարգերի մաքրումն ու շտկումը, կործանարար ուժերի թաքնված խոստովանանքը հետևյալն է եղել. «Մենք ձախողվեցինք Վրաստանում, քանի որ չհարվածեցինք Վրաց Ուղղափառ եկեղեցուն»:
Եվ նրանք միանգամայն իրավացի էին. Վրաց Ուղղափառ եկեղեցին միջնաբերդի նման հիմնականում անսասան էր մնացել, և վերջինիս դերը արժեքների պահպանման ու վերածննդի գործում անուրանալի էր, հաճախ՝ վճռորոշ: Հիշենք միայն 2024թ. դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների թափանցիկության մասին օրենքի («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք) և ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը («Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը), որոնց ընդունման ժամանակ Արևմուտքի դեմ իսկական ճակամարտ տված Վրաստան պետության թիկունքին ամուր կանգնեց ՎՈՒԵ-ն՝ սատարելով իշխանությունների:
Այդ նույն ուժերն այսօր փորձում են չկրկնել այն սխալը, որը թույլ տվեցին Վրաստանում: Դասեր քաղելով Վրաստանից և, ավերելով, պղծելով ու ոչնչացնելով հայ ժողովրդի գոյութենական հիմնասյուները, հասել են միջնաբերդին՝ ՀԱԵ-ին: Նրանք լավագույնս գիտեն, որ այդ եզակի կառույցը կարող է ոչ միայն անթեղել, այլև Նիկոլից հետո օժանդակել հայ ժողովրդին ու հայոց պետությանը՝ վերագտնելու ճշմարիտ ուղին:
Ի դեմս ՀԱԵ-ի՝ ոչնչացվում է հայոց քաղաքակրթության նավի եզակի առագաստը»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան

Leave a Comment