ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հետ մինչև 25 տարեկան ռազմագերիների առաջին խմբի փոխանակման մասին

Բաժանորդագրվել

Փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի հետ սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ի կատարումն Ստամբուլում պայմանավորվածությունների՝ Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել են ռազմագերիների նոր փոխանակման առաջին փուլը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակում Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուս ռազմագերիների առաջին խումբը, հայտնել է գերատեսչությունը:

Ուկրաինայի զինված ուժերին են փոխանցվել նույն թվով ռազմագերիներ։

Փոխանակված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, առաջիկայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան։

Leave a Comment