
Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն, Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուս զինծառայողների առաջին խումբը։
Միաժամանակ Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերի է փոխանակվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են հոգեբանական և բժշկական օգնություն։
Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում վերականգնողական բուժում ստանալու համար»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակել վիրավոր և ծանր հիվանդ զինծառայողներին, ինչպես նաև մինչև 25 տարեկան գերիներին։