Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին, հաղորդում է armsport–ը՝ հղում անելով Give me Sport–ին։ 


Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ 


«Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը», — Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։


Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ 


Իր մարզական կարիերայի ընթացքում Անրին ստացել է բազմաթիվ մրցանակներ և նվաճել տիտղոսներ, ինչպես նաև բազմիցս սահմանել է ռեկորդներ։ 2003 և 2004 թվականներին նա առաջադրվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար, բայց երկու դեպքում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը։


Leave a Comment