Հունիսի 9-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ստիպված էր պատասխանել անհարմար հարցերի՝ կապված հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ռեզոնանսային հայտարարությունների հետ։
Լրագրողներից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել է. «Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը 2008թ. հանրահավաքների ժամանակ գոռում «Լեւոն, Լեւոն» (նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Վերջինիս թեկնածությանը հանրապետության նախագահի պաշտոնում ակտիվորեն աջակցում էր Փաշինյանը– խմբ.), եթե Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարար էր»։
Խուդաթյանը որոշել է հակադարձել «սա այլ բան է» ձեւաչափով հայտարարությամբ։ «Այն ժամանակ իրավիճակն այլ էր։ Մի կողմում կանգնած էր ժողովուրդը՝ իր թեկնածուով, իսկ մյուս կողմում՝ քաղաքական մեծամասնությունը, որը ընտրությունների ժամանակ կեղծիքների միջոցով իշխանությունը խլեց ժողովրդից։ Նման դեպքերում ժողովրդի աջակցությանը այլընտրանք չկա»,- ասել է նախարարը։
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Փաշինյանը մի ժամանակ աջակցել է նաեւ մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։