
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ընդունելության եկած քաղաքացին Yerevan Tribune-ի հետ զրույցում պատմել է, որ իրեն ընդունել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղարհամանյանը․ «Ինձ թվաց՝ մանկապարտեզից են բերել ստեղ, հարցրեցի՝ քանի՞ տարեկան ես, թե բա՝ 31, հետո՝ 32, հետո՝ 33, հետո, որ ճիշտ ասի, հաշվիչը հանեց, 2025 թվականից հանեց իր ծննդյան թիվը»,- պատմեց քաղաքացին՝ նշելով նաև, որ իր բարձրացրած հարցերից պատգամավորը գլուխ չի հանել։ «Թող ժողովուրդն իմանա՝ ինչ տգետ ոհմակ է նստած մեր բյուջեի գլխին»,- նշեց քաղաքացին։