Կարող էր մրցել Հին Հռոմի հետ. Մասկի հայրը Մոսկվան լավագույն քաղաքներից մեկն է համարում

https://arm.sputniknews.ru/20250609/karvogh-er-mrcel-hin-hrvomi-het-maski-hajry-mvoskvan-lavagujn-qaghaqneric-mekn-e-hamarum-89901305.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/09/89898884_314:0:1754:1080_1920x0_80_0_0_8ca54822c4b2dc2e358d6b025ffb523c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իլոն մասկ, հայր, ռուսաստան, մոսկվա, видео

իլոն մասկ, հայր, ռուսաստան, մոսկվա, видео

Բաժանորդագրվել

Էրոլ Մասկը հայտնել է, որ իրեն փորձել են հետ պահել Ռուսաստան մեկնելուց։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Գործարար Էրոլ Մասկը՝ Իլոն Մասկի հայրը, Մոսկվան անվանել է լավագույն մայրաքաղաք, իսկ Ռուսաստանը՝ լավագույն երկրներից մեկը: Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով «Ապագայի ֆորում 2050»–ում։

«Առաջին բանը, որ ես տեսա, քաղաքակրթություն է՝ բոլոր առումներով։ Ես տեսա մի քաղաք, որն իրականում կարող էր մրցել Հին Հռոմի հետ: Շատ առումներով այս քաղաքն աշխարհի լավագույն մայրաքաղաքն է», – հայտարարել է Էրոլ Մասկը։

Նա ընդգծել է, որ ինքն իրականում ամեն ինչին քննադատաբար վերաբերվող մարդ է։

«Ինձ թվում է` գուցե սա լավագույն երկրներից մեկն է, որը ես երբևէ տեսել եմ»,- հավելել է գործարարը:

Էրոլ Մասկը նաև հայտնել է, որ իրեն և դստերը փորձել են հետ պահել Ռուսաստան մեկնելուց:

«ԱՄՆ-ում մամուլի կողմից Ռուսաստանի ընկալումն այսպիսին է` դա շատ վատ տեղ է, այնտեղ վատ մարդիկ կան, որոնք ձեզ կսպանեն, եթե գաք: Կատարյալ անհեթեթություն: Ժամանակն է վերջ դնել այն զառանցանքներին, որոնք Արևմուտքում տարածում են այս երկրի մասին ։ .. Ինձ Եվրոպայում էլ էին համոզում, որ Ռուսաստան չմեկնեմ։ Ինչո՞ւ։ Ինչի՞ մասին են նրանք ընդհանրապես խոսում: Անհեթեթություն», – ասել է նա։

Գործարարը մանրամասնել է, որ նույնիսկ որդիներն են իր դստերը համոզել, որ Ռուսաստան չմեկնի։

Leave a Comment