Օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Երևանի մոլերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Oրերս «Դալմա մոլում» սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։
Hraparak.am–ի հաղորդմամբ, կանանց զուգարանի խցիկներից մեկում տղամարդ է թաքնված եղել։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վկայակոչելով իր զրուցակցին, կանայք նկատել են, ահազանգել և մոլի անվտանգության աշխատակիցներին հանձնել նրան։
Այս միջադեպը «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Հունիսի 7–ին ժամը 19։30–ի սահմաններում ստացվել է նման բովանդակությամբ ահազանգ։ Ահազանգով ոստիկանները մեկնել են նշված վայր, տղամարդուն ձերբակալել և փոխանցել են Քննչական կոմիտե», – ասաց Սարգսյանը։