Դեպի Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը 2026 թվականին պետք է պատրաստ լինի. նախարար

https://arm.sputniknews.ru/20250609/depi-iran-nvor-elektrahaghvordman-gitsy-2026-tvakanin-petq-e-patrast-lini-nakharar-89901815.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84631930_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3ef1abbb466f6ae509e49c3d6c93d89c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, դավիթ խուդաթյան, էլեկտրաէներգիա

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, դավիթ խուդաթյան, էլեկտրաէներգիա

Բաժանորդագրվել

Կառուցապատողի ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը երկար ժամանակ ձգձգվում էր, սակայն ներկայում աշխատանքներն ընթանում են արագ տեմպով։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իրանի և Հայաստանի միջև նոր էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվի 2026 թվականին: Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Խուդաթյանը հիշեցրեց, որ սա երկու երկրներն իրար կապող արդեն երրորդ էլեկտրահաղորդման գիծն է։ Շինարարությունը սկսվել է գրեթե տասը տարի առաջ, սակայն գործընթացը բազմիցս ձգձգվել է կապալառուի՝ իրանական «Sunir» ընկերության ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ներկայում աշխատանքների տեմպերը նկատելիորեն արագացել են. բուն գծի և այն սպասարկող ենթակայանների շինարարությունն ընթանում է միաժամանակ։

«Այժմ Գորիսի հատվածում տեղակայվում են հենասյուներ, առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի շինարարությունն ավարտենք մինչև ընթացիկ տարվա վերջ, հույս ունենք 2026 թվականին գործարկել այն», – նշեց նախարարը։

Նրա խոսքով` նոր էլեկտրահաղորդման գծի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար. այն թույլ կտա եռապատկել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կամ տարանցման ծավալը:

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև գործող երկու գծերն աշխատում են 220 կՎ լարմամբ: Նոր գիծը բաղկացած է լինելու երկու շղթաներից՝ յուրաքանչյուրը 400 կՎ լարմամբ։ Նշենք նաև, որ նախագծի ավարտի ժամկետները բազմիցս հետաձգվել են։

Leave a Comment