Հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել


Ուշադիր հետևեք պաղպաղակի պահման պայմաններին՝ հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նրա գրառման մեջ ասվում է.

Պաղպաղակը՝ որպես սառեցված կաթնամթերք, սիրելի ուտեստ է հատկապես ամռանը։ Սակայն ինչպես շատ սննդատեսակներ, այն ունի և՛ օգուտներ, և՛ հնարավոր ռիսկեր, կախված օգտագործման քանակից, հաճախականությունից և կազմից։ Պաղպաղակի օգտակար հատկությունները

• Կալցիումի աղբյուր` այն պարունակում է կաթ, հետևաբար՝ հարուստ է կալցիումով, որն անհրաժեշտ է ոսկրերի և ատամների ամրության համար։

• Էներգիա արագ տրամադրող ուտեստ` շաքարներն ու ճարպերը պաղպաղակի մեջ տալիս են արագ էներգիա, որը կարող է օգտակար լինել երեխաների կամ շատ ակտիվ մարդկանց համար՝ հատկապես շոգին։

• Ուրախություն և սթրեսի նվազեցում. հաճելի համն ու հովացնող ազդեցությունը կարող են օգնել տրամադրության բարձրացմանը։ Սննդի հետ կապված հաճելի զգացողություններն ազդում են դոպամինի և սերոտոնինի արտադրության վրա։

• Սառեցնող ազդեցություն` ամռանը շոգ օրերին պաղպաղակը կարող է օգնել օրգանիզմի ներսում ջերմաստիճանի ժամանակավոր իջեցմանը։

Հնարավոր ռիսկեր և վնասներ.

• Բարձր շաքարի պարունակություն, շատ պաղպաղակներ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը կարող է առաջացնել՝ ատամների խոցելիություն, հավելյալ քաշ, արյան գլյուկոզի կտրուկ բարձրացում (հատկապես՝ շաքարային դիաբետ ունեցողների համար)

• Սինթետիկ հավելումներ` որոշ արտադրատեսակների պաղպաղակներ ունեն բույրերի արհեստական նյութեր, գունանյութեր, սննդային հավելումներ (E-xxx), որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ վնասակար լինել երկարաժամկետ օգտագործման դեպքում։

• Ճարպերի և կալորիաների բարձր պարունակություն. հատկապես յուղալի տեսակի պաղպաղակներն ունեն շատ հագեցած ճարպեր, որոնք նպաստում են քաշի ավելացմանը, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկին

• Սառը ազդեցությունը` շատ արագ կամ մեծ քանակով պաղպաղակ ուտելը կարող է առաջացնել կոկորդի բորբոքում «սառը գլխացավ» (brain freeze), մարսողական խնդիրներ, հատկապես՝ լակտոզային անհանդուրժողականության դեպքում:

Ինչպես վայելել պաղպաղակը՝ խուսափելով վնասներից

​																		<div class=

Leave a Comment