https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=339028ef77
Էդին Ջեկոն մոտ է Իտալիա վերադառնալուն
«Ռոմայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Էդին Ջեկոն մոտ է «Բոլոնիա» տեղափոխվելուն և արդեն բանակցություններ է վարել «Ռոսոբլուի» տնօրեն Ջովանի Սարտորիի հետ, հաղորդում է Football Italy-ն։
Ջեկոյի պայմանագիրը «Ֆեներբախչեի» հետ լրանում է ամսվա վերջին, ուստի 39-ամյա ֆուտբոլիստը հասանելի կլինի որպես ազատ գործակալ։ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալանոն արդեն կանաչ լույս է տվել բոսնիացուն պայմանագիր կնքելու համար։
Փորձառու հարձակվողը «Ինտերի» և «Ռոմայի» կազմում Ա Սերիայում անցկացրած 268 խաղում խփել է 107 գոլ։