Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տասնյակ օբյեկտների

Բաժանորդագրվել

Օբյեկտների թվում են ռազմական կառույցներ, արձակման կայանքներ և թունելներ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Գազայի հատվածում գնդակոծել է պաղեստինցի արմատականների տասնյակ օբյեկտներ: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Անցած օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ռազմական կառույցների, ահաբեկիչների, արձակման կայանքների, թունելների, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից՝ սպառնալիք ներկայացնելով այդտեղի (իսրայելական) զորքերի համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի 18-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածի ուղղությամբ վերսկսել է հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագրից հրաժարվելու պատճառով:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել:

Leave a Comment