Բացահայտվել է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, դա փաստ է:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Իրենք չեն ընդունում դա, ասում են պիղծ հարց է, չենք պատասխանում՝ դիտարկմանն ի պատասխան, Ալեքսանյանն ասաց՝ հենց դրանով էլ փաստում են, որ դա ճշմարտություն է:
«Երբ որ մարդուն ուղիղ հարց ես տալիս և այդ ուղիղ հարցին ինչ ասես հնչում է, բացի բուն այո, կամ ոչ պատասխանից, դա նշանակում է, որ այդ հարցի պատասխանը մաքսիմալ տհաճ է պատասխանողի համար, որ ինքը չի ուզում հնչեցնել ու հետևաբար բացահայտվել է, որ հայ առաքելական եկեղեցու կաթոսը Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը: Էդ փաստի բերումով նա չէր կարող ընտրվել, դառնալ եպիսկոպոս հետո արքեպիսկոպոս, հետևաբար նաև կաթողիկոս, և հիմա փաստացի կաթողիկոս չի, որովհետև նա ունի անհամատեղելիություն:
Չի կարող ոչ կուսակրոնը լինել ՀԱԵ կաթողիկոս: Պետք է ձևավորվի հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ-որ հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, որը կազատի հայ առաքելական եկեղեցու վեհարանը ուխտադրժությունից և սրբապղծությունից:
Պետք է ընտրվի նոր հոգևոր առաջնորդ, որը կհամապատասխանի Հայաստանյաց առաքելական եկեղեցու արժեքներին: Իրենք չեն անում, դա պետք է անի ՀԱԵ հավատավոր ժողովուրդը՝ սիրով և առանց բռնության»:
Ըստ Ալեքսանյանի, նոր հոգևոր առաջնորդը իր հերթին պետք է անցնի բարեվարքության շատ հստակ ստուգում և ամեն ինչով պետք է համապատասխանի Հայաստանյաց առաքելական եկեղեցու առաջնորդի իրական կերպարին և արժեքներին:
«Չեմ կարող բացառել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ որպես ՀԱԵ հավատավոր հետևորդ, կաջակցի կամ ինչ-որ ձևաչափով կմասնակցի այդ պրոցեսին:Այստեղ թույլ տվեք նախ ասել, որ պրոցեսին ոչ թե պետությունն է մասնակցում, այլ մասնակցում են ՀԱԵ հավատավոր հետևորդները և երկրորդն էլ, էդ որ իրենք էլ անընդհատ ասում են՝ պետությունը չպիտի խառնվի, իմ մոտ տպավորություն է, որ չգիտես ինչի, միայն ՀՀ է վերաբերվում որպես պետություն, որովհետև չեք լսե՞լ այն մյուսը, որ անցած տարի փողոցներում էր, վերջերս հարցազրույց էր տվել ու պատմում էր, որ տարատեսակ պետությունների ուժային կենտրոններ պարբերաբար իրեն են դիմում, ասում են այ ձեր մոտ իշխանափոխություն արեք՝ թե չէ էս կլինի, էս կլինի և այլն, այսինքն ուրիշ պետություններին իրենց ներքին գործերին կարելի ա խառնվել, դեռ մի բան էլ իրենց օգտագործել Հայաստանի Հանրապետության գործերին խառնվելու համար, բայց Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն՝ օ՜յ, օ՜յ, չի կարելի խառնվել: Լուրջ են ասո՞ւմ»,- ասաց Ալեքսանյանը:
Ինչո՞ւ այդ հարցը ծագեց հիմա:
Հարցին ի պատասխան, Ալեքսանյանն ասաց՝ երբ էլ լիներ՝ նույն հարցը հնչելու էր: Դրանից, ըստ Ալեքսանյանի, հարցի լեգիտիմությունը բնավ չի նվազում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
554 դիտում