Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարզերում հունիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ի ցերեկը կնվազի 2-3, հունիսի 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
145 դիտում