ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին։
Ինչպես հայտնում են նախարարությունից, տիկին Սկաուին ավարտում է իր հայաստանյան առաքելությունը։

«Շնորհակալություն եմ հայտնել մինչև այս կատարած մեծածավալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա առաքելության ընթացքում։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք այս տարի նախատեսված միջոցառումները:
Մասնավորապես անդրադարձել ենք «Դպրոցական սնունդ» ծրագրին, քննարկել ենք նաև ջրային և էներգետիկ ոլորտներին ուղղված ծրագրերի ընթացքը»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
101 դիտում