Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Այնուհետև հայտնի դարձավ, որ տղաները հայտնաբերվել են, և նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն քննադատություններին, թե ԱԱԾ-ն չճշտված տեղեկություն է տարածել, նկատում է. «Երեխաները շուրջ 20 ժամ մոլորվել էին, նրանց տեղը որևէ մեկին հայտնի չէր: Վարկած կար, որ նրանք հատել են սահմանը և հայտնվել Ադրբեջանի տարածքում: ԱԱԾ-ն դրա վերաբերյալ է հրապարակում արել»:
Խաչատրյանը նորմալ է համարում, որ կարող են նման դեպքեր տեղի ունենալ: Վերջինս կոչ է անում անհարկի չշահարկել և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Խոսելով Սյունիքի անվտանգային դրության մասին՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասում է՝ սահմանների մի մասը վերահսկում են զինվորականները, մի մասը՝ սահմանապահ զորքերը, Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո սահմանները կվերահսկեն սահմանապահ զորքերը:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
244 դիտում