«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այսօր արդեն պարզ է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել կրկնակի ողբերգություն. ոչ միայն գլխատվել է և զավթվել պետությունը, այլ նաև Եկեղեցին:
Ըստ նրա՝ եթե պետության զավթումը մասամբ հաղթահարված է, ապա Եկեղեցում ոչինչ չի փոխվել:
Վերջինս նկատում է՝ Եկեղեցու վերնախավը օրհնել է բոլոր կեղծված ընտրությունները, այդ թվում՝ «Մարտի 1»-ը. արյուն թափողներին, մարդասպաններին, տեռորիստներին օրհնողներ են:
Մեհրաբյանն ասում է՝ ընդամենը մեկ հարց է դրվում նրանց առաջ՝ սուտասա՞ն են, թե՞ սուտասան չեն. «Լռությունը դրա պերճախոս պատասխանն է»:
Անդրադառնալով այն պնդումներին, թե իշխանությունը խախտում է Սահմանադրությունը և խառնվում Եկեղեցու հարցին՝ զրուցակիցը նշում է՝ այս վերնախավի պարագայում Եկեղեցին ունակ չէ ներսում իր հարցերը լուծելու. «Նրանք կապված են ինչ-ինչ բարեվարքության բացերով, որն էլ կարող է դառնալ առիթ և հնարավորություն ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների կողմից շանտաժի և հավաքագրման համար օգտագործելու»:
Այս համատեքստում վերջինս նկատում է. «Ինչ-որ մի սառեցված կաթողիկոսի օգնությամբ թրև էր գալիս փողոցներում զառանցելով և անկարգություններ հրահրելով, այդ ժամանակ Սահմանադրությունը չէ՞ր խախտվում»:
Մեհրաբյանը կարծում է, որ Մայր Աթոռի վերնախավը սպասարկում է Ռուսաստանի շահերը, և այս թարախապալարը պետք է կտրվի:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
119 դիտում