«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում իրականացվող «Ավանդական գյուղատնտեսությունից նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծի շահառու ընտանքիները հունիսի 10-ին իրականացրել են ճանաչողական այց դեպի Արմավիրի և Արագածոտնի մարզերի առաջատար ինտենսիվ այգիներ՝ տեղում տեսնելու և հասկանալու նորարարական գյուղատնտեսական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը։


Այցի ընթացքում շահառուները եղել են «Վանանդ Ագրո» նուշի լայնածավալ այգում, «Անդերսան» ընկերության պիստակի այգում, ինչպես նաև «Առլեամ» ընկերության սուպեր ինտենսիվ այգում։
Նրանց ուղեկցել են ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը և ծրագրի փորձագետ Էթերի Ստեփանյանը, ովքեր մանրամասն ներկայացրել են ինտենսիվ այգեգործության փիլիսոփայությունը՝ հիմնված բարձր արտադրողականության, ժամանակակից տեխնոլոգիաների և խելացի կառավարման վրա։


«Շահառու ընտանիքները ծանոթացան խելացի ոռոգման համակարգերին, մշակման նոր տեխնիկաներին, մշակաբույսերի արդյունավետ խնամքին, ինչպես նաև հարցուպատասխանի ընթացքում քննարկեցին ինտենսիվ այգեգործության առավելություններն ու առկա մարտահրավերները։



Այս այցը ոչ միայն տեսական գիտելիքների ամրապնդում էր, այլև հնարավորություն՝ իրական օրինակների հիման վրա պատկերացում կազմելու, թե ինչպես կարող է ավանդական գյուղատնտեսությունը վերափոխվել՝ դառնալով եկամտաբեր, ածելի քիչ ջանք պահանջող, ժամանակակից և կայուն։





Ուրախ ենք, որ մեր ծրագրի շահառուներն այս փորձի շնորհիվ ավելի մոտիվացված և պատրաստ են գիտելիքով զինված քայլել իրենց ընտանեկան կայուն տնտեսություն ստեղծելու ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
196 դիտում