ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմեդաբադի օդանավակայանում կործանված ինքնաթիռի կապակցությամբ:
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, որոնք տուժել են այս ահավոր ավիավթարից»,- գրել է նախարարը «X»-ի միկրոբլոգում:
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
169 դիտում