Ժողովրդի մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս. 70-80 տոկոսը սատարում է վարչապետին. Ղալումյան


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանը ևս կարծում է, որ Գարեգին Բ-ն չի կարող խուսափել հարցից և պետք է պատասխանի՝ խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, թե՞ ոչ:

Նա նույնպես հերքում է ընդդիմության այն պնդումները, թե իշխանությունը պատրաստվում է գրոհել վեհարանը և բռնի կաթողիկոսին դուրս հանել այնտեղից:

Պատգամավորի խոսքով՝ Եկեղեցին բոլորինն է, և հանրությունն իրավունք ունի ունենալ այնպիսի կաթողիկոս, որը կպահի եկեղեցական կարգը:

Ըստ նրա՝ հանրության 70-80 տոկոսը սատարում է վարչապետին Եկեղեցու հետ կապված խնդիրների բարձրաձայնման մասով: Նա կարծում է, որ մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս:

Անդրադառնալով ԼՂ պետնախարար ընտրելուն՝ նա դա համարում է անօրինական և անբարոյական գործունեություն: Վերջինս հավաստում է, որ ՀՀ կառավարությունը զբաղվում է արցախցիների խնդիրներով:

Խոսելով վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության գործողությունների մասին՝ Ղալումյանն ասում է՝ ընդդիմությունը հանրության լայն շրջանակի սատարումը չունի:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

97 դիտում

Leave a Comment