Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, հայաստանյան լուծումն ու պատասխանը «Խաղաղության խաչմերուկ»-ն է. Միրզոյան


Հայաստանյան լուծումը, հայաստանյան պատասխանը, առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, «Խաղաղության խաչմերուկ»-ն է:

Այս մասին Մարսելում տեղի ունեցած պանելային քննարկման եզրափակիչ խոսքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Սա մեր ճանապարհն է՝ Արևմուտք-Արևելք կամ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ անցումը, որի մասին այս ծրագիրը հոգում է: Եվ երկրորդ՝ նորարարություն, արհեստական բանականություն և տվյալների մեծ կենտրոններ: Ես արդեն ասացի, որ այդ համատեքստում Հայաստանն անվտանգ հանգրվան է»,- ասել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

508 դիտում

Leave a Comment