«Հայկական ժամանակ»-ի լրագրող Հերմինե Կարապետյանը ՆԳ նախարարության հայտարարած մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ «Կանայք ոստիկանությունում․ մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ» խորագրի ներքո ներկայացված՝ 35-ամյա լեյտենանտ Հռիփսիմե Ստամբուլյանի մասին պատմող ռեպորտաժով:
Նա արժանացել է պատվոգրի և նվերի:

Ռեպորտաժում լրագրողը խոսել էր այն մասին, որ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայությունում կին ծառայողների ներկայությունն ու դերակատարությունը դետալային նշանակություն ունի համակարգի ձևավորման և զարգացման գործում:
«Հայկական ժամանակ»-ի լրագրող Մերի Խաչատրյանն էլ արժանացել է շնորհակալագրի՝ ՆԳ նախարարության հայտարարած՝ մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների, լրատվական նյութերի բաց մրցույթին մասնակցելու համար:

Լրագրողը ներկայացրել էր հոդված այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՆԳՆ ոստիկանությունը՝ Հայաստանում թմրամիջոցների յուրացման, օգտագործման դեպքերը կանխելու համար:
Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 40 մասնակից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
990 դիտում