Քննարկվել է Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման արագացման հնարավորությունը

Հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Երեկ Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպեցի Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ և ևս մեկ անգամ քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»,– գրել է նախարարը։ Հունիսի 24-ին այս հարցով Թբիլիսի էին մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանք հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի և Վրաստանի եկամուտների ծառայության […]

Leave a Comment