ՀԲԸՄ-ն Հայաստանի իշխանություններին և եկեղեցուն երկխոսության կոչ է անում

https://arm.sputniknews.ru/20250630/hbym-n-hajastani-ishkhanutjunnerin-ev-ekeghecun-erkkhvosutjan-kvoch-e-anum-90774504.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90683965_0:0:1601:1200_1920x0_80_0_0_83214cca154fce9dc6065ea47e3ba1a5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հայկական բարեգործական ընդհանուր միություն, իշխանություն, մայր աթոռ սուրբ էջմիածին

եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հայկական բարեգործական ընդհանուր միություն, իշխանություն, մայր աթոռ սուրբ էջմիածին

Բաժանորդագրվել

Ազդեցիկ հայկական կազմակերպությունը կարծում է, որ իշխանությունները և եկեղեցին չպետք է միջամտեն միմյանց գործերին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանի իշխանություններին և եկեղեցուն երկխոսության կոչ է արել` հոգևոր առաջնորդների դեմ հարձակումների և քրեական գործերի ֆոնին։ Իր հայտարարության մեջ ՀԲԸՄ–ն նշել է, որ հայ ժողովուրդը խորը ճգնաժամ է ապրում, և վերջին իրադարձությունները ցնցել են Հայաստանի և սփյուռքի հասարակությանը։

«Կարևոր է ընդգծել, որ չպետք է խախտվեն Հայաստանի Սահմանադրությունը և դրա ժողովրդավարական գործընթացները, ինչպես նաև ազգային եկեղեցու հստակ կառավարումը, կապը ամբողջ աշխարհում իր հետևորդների հետ։ Կառավարության հիմնական իրավունքներն ու պարտականություններն են ժողովրդավարական գործընթացի շրջանակներում հարգել առանձին անձանց խոսքի ազատության իրավունքը և ապահովել օրենքների կիրարկումը», – ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, եկեղեցին ունի իրավունքներ և պարտականություններ՝ այն պետք է հոգևոր առաջնորդությունը ստանձնի և խթանի հայ ազգի հեղինակությունը։ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը հստակորեն սահմանազատում են պետության և Հայ առաքելական եկեղեցու դերերն ու պարտականությունները։

«Որևէ հաստատության կամ դրա ղեկավարության նկատմամբ կառուցողական քննադատությունը (կամ անհամաձայնությունը) ողջամիտ է, հակասահմանադրական միջամտությունը և ապակառուցողական հռետորաբանությունը՝ ոչ։ Ինչպես ներկայիս կառավարությունը աշխատում է ապահովել Հայաստանի և նրա քաղաքացիների խաղաղությունն ու բարգավաճումը, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցին մեր հավատքի և ազգային ինքնության հիմքն է», – նշված է ՀԲԸՄ հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է առաջնորդող ուժ՝ դիմադրելով կայսրություններին, թագավորություններին, տոտալիտար ռեժիմներին և հայ ժողովրդի համակարգված ոչնչացման փորձերին Հայոց ցեղասպանության ժամանակ։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել անհամաձայնություններից և վերահաստատել իրենց հանձնառությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր ազգային շահերի վրա հիմնված երկխոսությանը», – ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հուլիսի 28-ին կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Leave a Comment