
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զգուշացրել է, որ քաղաքացիներն այլևս չեն կարողանա ուղղակի օգտվել հասարակական տրանսպորտից ու առանց վճարելու իջնել:
«Հարգելի՛ քաղաքացիներ, «անվճար տրանսպորտային երթևեկության» ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքներ չլինեն, թե ինչու այսպես եղավ։
Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ԱԺ-ում, որով նախատեսվում է տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,- նշել է նա:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ