Ավինյան․ անվճար երթևեկության ժամանակը վերջանում է, չվճարողների համար կլինեն տուգանքներ – Նորություններ 30.06.2025

Լուսանկարը` radar.am

Լուսանկարը` radar.am

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 30-ին քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում քաղաքացիները այլևս չեն կարողանա օգտվել հասարակական տրանսպորտից առանց վճարելու։

«Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ նախապես զգուշացնել, որ անվճար երթևեկության շրջանն ավարտվում է։ Հետո մի բողոքեք, թե ինչու այսպես եղավ», — նշել է նա։

Ավինյանը տեղեկացրել է, որ վաղը Ազգային ժողովում քննարկվելու է օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է տուգանք՝ հասարակական տրանսպորտից չվճարելով օգտվելու դեպքում։

Leave a Comment