30.06.2025 | 11:20
Քիչ առաջ Մասիսի եկեղեցու բակում էինք:
Մի խումբ հոգևոր սպասավորներ փարաջաներով քայլում էին դեպի եկեղեցու կողքի իրենց հավաքատեղի կամ կացարան ծառայող շենքի կողմ:
Մեկ էլ Դանին, թե բա.
– Ա՜րտ, Ա՜րտ, նայի, Սրբազաններ են… Կարող ա՞ մեր Սրբազանն էլ ա իրանց մեջ:
– Չէ ՛, դժվար, Դան ջան:
– Արի գնանք հարցնեմ էլի,- ու վազեց:
Հոգևորականներն արդեն ներս էին մտնում, վերջում մի պոնչո երիտասարդ սպասավոր էր ու Դանին ձայն տվեց.
– Մի րոպե էլի, կարա՞մ ձեզ մի բան հարցնեմ:
– Ի՞նչ կա տղաս:
– Մեր Սրբազանը ձեր հե՞տ ա:
– Ձեր Սրբազանն ո՞վ է
– Բագրատ Սրբազանը:
– Չէ՛, ճիշտն ասած, էստեղ Գևորգ Սրբազանն է…
– Լա՛վ, դե բարի գիշեր Ձեզ:
Ֆռաց ու.
– Գնացի՛նք, Արտ, ստեղ չի մեր Սրբազանը:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ