Արարատ Միրզոյանը չի մասնակցում այսօր Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին

Չոլպոն-Ատայում (Ղրղզստան) մեկնարկել է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտաքին
գործերի նախարարների նիստը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների
ղեկավարները կքննարկեն միջազգային, տարածաշրջանային իրավիճակը և դրա ազդեցությունը
ՀԱՊԿ երկրների անվտանգության վրա։

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը, Հայաստանի
արտաքին գործերի նախարար Արարատ
Միրզոյանը չի մասնակցել նիստին։

Leave a Comment