Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու իր մտադրության մասին հարձակումից երկու ժամ առաջ։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս ՄակԳրեգորը։
«Ես կցանկանայի պարզաբանել։ ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է հարձակման մասին միջուկային օբյեկտներին հարվածելուց երկու ժամ առաջ», – նշել է նա։
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները մինչև վերջին պահը չգիտեին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը նաև ասել է, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ն կհարձակվի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա, քանի որ այն համարվում էր անխոցելի: