«Հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել»,- անդրադառնալով Արզումանյան փողոցի վթարային շենքերի հարցին այս հայտարարությունն արել է քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ «Բոլոր այն շենքերը, որոնք որ ազատեցինք բնակիչներից, չլինեմ չիմանամ՝ նոր բնակիչներ են եկել տեղավորվել և որոշել, որ իրենք նույնպես պետք է այդ արտոնությունները ստանան։ Քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել, քանդել»,- նշել է Ավինյանը։ Խորհրդակցության ընթացքում «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը ներկայացրեց Արզումանյան փողոցի շենքերի բնակիչների հետ պայմանագրերի կնքման ընթացքը։ Նրա խոսքով՝ այս պահին երկու շենքերի մասով դեռ ամբողջ պայմանագրերը կնքված չեն, […]